ՆԱՏՕ-ի երկրներում անհանգստությունն աճում է հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերի վերաբերյալ

ՆԱՏՕ-ի երկրներում անհանգստությունն աճում է հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերի վերաբերյալ

ՆԱՏՕ-ի երկրներում անհանգստությունն աճում է հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերի վերաբերյալ, և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը մեծացրել են թերահավատությունը Վաշինգտոնի հետ նման համագործակցության նկատմամբ: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով նախկին պաշտոնյաներին, ովքեր աշխատել են անվտանգության ծառայություններում և դաշինքի կառույցներում։

Ինչպես նշում է հրատարակությունը, ՆԱՏՕ-ում հետախուզության փոխանակումը երկար ժամանակ բարդանում է դաշինքի ավանդական անդամների անվստահությամբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ, որոնք միացել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Անվստահությունը մեծացավ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո՝ Հունգարիայի և Սլովակիայի ռուսամետ դիրքորոշումների պատճառով։

Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները բարելավելու Թրամփի փորձերը «ցնցում են դաշինքի առանցքը՝ ստիպելով երկրներին դիտարկել Վաշինգտոնի հետ հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերը», գրել է թերթը։