Երևան-Սևան ճանապարհին «Զիլ» է կողաշրջվել․ ի՞նչ է հայտնի

Երևան-Սևան ճանապարհին «Զիլ» է կողաշրջվել․ ի՞նչ է հայտնի

Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ղ․), որը բեռնված է եղել գազի բալոններով։

Ջրափրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 110 հատ գազի բալոն, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։