Որո՞նք են մոտալուտ ինֆարկտի ախտանիշները

Որո՞նք են մոտալուտ ինֆարկտի ախտանիշները

Ինֆարկտը կանխարգելելու համար գոյություն ունեն ախտանշաններ, որոնք վաղաժամ  զգուշացնում են  մոտեցող վտանգի մասին: Մի շարք հետազոտություններից հետո գիտնականները պարզել են,  թե քանի ամիս և անգամ քանի տարի առաջ,  ինֆարկտի մասին ինչ ախտանշաններ  է ցույց տալիս մարդու սիրտը:

Նախաինֆարկտային վիճակում մարդը կրծքավանդակի շրջանում ցավ է զգում, տանջում է շնչահեղձությունը, զարկերակային ճնշման բարձրացումը կամ հակառակը՝ ռիթմի նվազումը, առիթմիան, հիպոթենզիան։ Սուր ցավը կարող է կրծքավանդակից տարածվել դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձախ ձեռք և ուս։ Ուժեղ թուլություն, քրտնարտադրություն, սրտխառնոց և փսխում, որովայնի ցավ, շնչահեղձություն, հազ, գիտակցության կորուստ, մահվան վախը սրտամկանի ինֆարկտի ատիպիկ ախտանիշներն են։ Առանձնացրել ենք ևս 7 ախտանիշ։

1. Սեռական խանգարումներ
էրեկտիլ դիսֆունկցիան հանդիսանում է սրտի զարգացող հիվանդության վաղաժամ ախտանշաններից մեկը: Մասնագետները նշում են, որ իմպոտենցիայի հետ կապված խնդրով բժշկի դիմած յուրաքանչյուր մարդ պետք է դիտարկվի որպես սրտանոթային համակարգի հիվանդությամբ տառապող մարդ, մինչև այդ փաստը հերքվի:


2.Խռմփոց, քնի ժամանակ շնչառության կանգ ու շնչառության հետ կապված մի շարք այլ խնդիրեր
Ուժեղ խռմփոցը, քնի ժամանակ շնչառության խանգարումը ու ինչպես նաև քնի ընթացքում շնչառության կանգը (քնի ապնոե) կարող են վկայել սրտանոթային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների ու մոտալուտ ինֆարկտի  մասին:
Քնի ապնոեով տառապող մարդկանց մոտ հետագա 5 տարում ինֆարկտի առաջացման հավանականությունը 3 անգամ ավելի բարձր է:

3. Ցավոտ, այտուցված ու արնահոսող լնդեր
Այս ախտանշանները կարող են վկայել ոչ միայն պարադոնտոզի մասին, որի դեպքում լնդերի վատ վիճակի պատճառը  հանդիսանում է բակտերիալ բորբոքումը, այլ նաև կարող են  «ահազանգել» այն մասին, որ սիտը լիովին առողջ չէ:


4. Այտուցված ոտքեր կամ ոտնաթաթեր


Եթե ձեր ոտքերը կամ ոտնաթաթերը այտուցվում են, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ձեր օրգանիզմում առկա է հեղուկի պահպանման հետ կապված խնդիրներ: Այտուցները կարող են վկայել նաև կորոնար զարկերակի հիվանդության, սրտի կամ սրտանոթային համակարգի այլ հիվանդություների մասին

5. Առիթմիա
Սրտի աշխատանքի խանգարման վաղ ախտանշաններից է հանդիսանում ոչ կանոնավոր սրտխփոցը կամ առիթմիան


6. Թիկունքի ու կրծքավանդակի շրջանում առաջացող ցավեր
Կորոնար զարկերակի հիվանդության ախտանշաններից մեկը հանդիսանում է  ստենոկարդիան(կրծքահեղձուկ), որը ուղեկցվում է սուր ցավերով կամ կրծքավանդակի  շրջանում ճնշմաբ, որը հատկապես ուժեղանում է շնչելիս: Հաճախակի մարդիկ այն կարող են շփոթել մարսողության խանգարման կամ այրոցի հետ, քանի որ տհաճ զգացողություններն առաջանում են որովայնի շրջանում:

7. Շնչառության դժվարացում կամ հևոց


Սրտի աշխատանքի խանգարման վաղ ախտանշաններից է հանդիսանում սպորտով զբաղվելիս կամ սթրեսից հետո  շնչառության դժվարացումը: Շնչառության դժվարացումը կամ կրծքավանդակի շրջանում ճնշվածությունը վկայում են արյան վատ շրջանառության ու թոքերում հեղուկի կուտակման  մասին: Եթե այդ ախտանշանները արտահայտվում են հիմնականում քնի ընթացքում  կամ պառկած վիճակում, ապա սրտի հետ կապված խնդիրների հավանականությունը ավելի  մեծ է: