ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը կարգավորվել են

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը կարգավորվել են

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրներն ապրիլի 13-ին՝ ժամը 11։30-ից սկսած, կարգավորվել են, համակարգերը աշխատում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրների կարգավորման նպատակով այս պահին ՊԵԿ-ի կողմից տարվում են աշխատանքներ և հարկային համակարգերը ժամանակավորապես հասանելի չեն։