Խոշոր վթար՝ Կոտայքում. բախվել են Volkswagen-ն ու ՎԱԶ 2107-ը, վիրավորներ կան

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ռուսական համարանիշներով 07-ը, որը դեպի Սևան ընթանալիս բախվել է Volkswagen-ին, ապա ծառին: