Լուցկու ստեղծման պատմությունը և լուցկու միջազգային օրը (լուսանկարներ)

Իսկ դուք երբևէ մտածել եք, երբ և ում կողմից են ստեղծվել մեր առորիյաի անբաժան մաս դարցած այդ փոքր կրակները՝ լուցկիները։
Եվ այսպես, առաջին չոր լուցկիների հայտնագործությամբ աշխարհը պարտական է անգլիացի քիմիկոս Ջոն Ուոքերին: 1827 թվականին նա հայտնաբերեց, որ եթե փայտի ծայրը թաթախեն սուրմայի սուլֆիդի, բարտոլետային աղի և ակացիա ծաղիկից հոսող ջրիկ նյութի խառնուրդի մեջ, ապա թողնեն, որ այդ ամենը չորանա, փայտի գլխիկը շուշաթղթին քսելուց բավականին հեշտ կբոցավառվի:
Մինչև 90-ականները, մեկ ռուսաստանցին տարեկան գնում էր մոտ 75 տուփ լուցկի: Տաս տարի անց այս ցուցանիշը իջավ 33-ի: Ժամանակի ընթացքում թոխվել է սպառողների նախասիրությունները, ինչնել պատճառ դարձավ, որ նվազի լուցկիների սպառումը։
ԽՍՀՄ-ում լուցկու 23 գործարան կար, այժմ երկրում լուցկի հիմնական արտադրողներն են Չերեպովեցի, Կրասնայարսկի՝ Զվեզդա, Բլկան և Բալաբանովսկայան գործարանները:
Գոյություն ունի նաև լուցկու միջազգային օր։ Ամեն տարի՝ մարտի 2-ին, աշխարհում նշվում է յուրօրինակ և անսովոր տոներից մեկը՝ «Լուցկու միջազգային օրը»: Օրվա ընտրության հետ կապված կարծիքները տարբեր են։ Սակայն տարաձայնություններ չկան, երբ խոսքը լուցկու օգտակարության մասին է:
Լուցկին մարդկանց կյանքում կարևորագույն դեր է ունեցել և այժմ էլ այն շարունակում է մնալ մեր առօրյային անբաժանելի մասնիկը:
Ի դեպ, լուցկու կատարելագործման հարցում վճռական էր հատկապես ֆոսֆորի հայտնագործումը: Գերմանացի գիտնական Ա. Գանկվիտցն առաջինն էր, ով հասկացավ, որ լուցկին կարելի է պատրաստել ֆոսֆորից բռնկվող ծծմբային ծածկույթով:
Լուցկին առօրյա օգտագործման համար առավել կիրառելի դարձավ, երբ 18-րդ դարում ֆրանսիացի քիմիկոս Կ. Բերթոլեն հայտնագործեց կալիումի քլորը: Ներկայումս լուցկիների պատրաստման համար կիրառում են ամենատարբեր նյութեր ու քիմիական բաղադրիչներ: