Սեփական սադրանքի զոհը. Ադրբեջանը հայտնում է երեք վիրավորի մասին

Սեփական սադրանքի զոհը. Ադրբեջանը հայտնում է երեք վիրավորի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է երեք վիրավորի մասին:

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Հայկական կողմում կորուստներ չկան:

Նշվում էր, որ գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել, իսկ սեպտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։