Խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. Ալիև

Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընդունելով թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին:
Նա նշել է, որ երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.
«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,- ասել է Ալիևը։