10 պատճառ ձեր սննդակարգում արքայանարինջ ներառելու համար

Լավացնում է տեսողությունը
Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը համարվում է տեսողության վատացման դեմ օգտակար միջոց` այդպիսով լավացնելով տեսողությունը։
Շնչառական համակարգի պաշտպանություն
Բետա-կարոտինը ուժեղացնում է թոքերը և համարվում լավ միջոց թոքաբորբի և բրոնխիտի դեմ։
Պաշտպանում է սրտանոթայն համակարգը
Արքայանարնջում կա կալիում, որն ամրացնում է անոթների պատերը, կարգավորում արյան ճնշումը և համարվում հիպերտոնիայի դեմ պայքարող միջոց։
Օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում
Արքայանարինջ օգնում է սննդի լավ մարսմանը, որն էլ օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում՝ անցկացնելով ստամոքսի ցավերը։
Քերծվածքների մշակման համար
Ունի մանրէազերծ հատկություն, որն օգնում է բուժել վերքերը։
Առողջացնում է երիկամները
Արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն էլ ունակ է հեռացնել օրգանիզմում և երիկամներում գտնվող նատրիումի աղերը։
Որպեսզի այն ունենա միզամուղային արդյունք, հարկավոր է ուտել 3 արքայանարինջ օրվա մեջ, իսկ նրանց միջև ընկած հատվածներում խմել տաք կաթ։
Պայքարում է անեմիայի դեմ
Արքայանարինջը և նրա տերևները պարունակում են մեծ քանակությամբ երկաթ։ Դրա համար էլ կարելի է ոչ միայն ուտել արքայանարինջը, այլ նաև եփել նրա տերևներով թեյ։
Անցկացնում է կոկորդի ցավը։
Արքայանարինջը, շնորհիվ վիտամին C-ի և A-ի, ամրացնում է իմունիտետը։ Իսկ եթե ձեր կոկորդը ցավում է, ապա տաքացրեք արքայանարնջի հյութը մինչև 40 աստիճան և դրանով ողողում կատարեք։
Պարգևում է լավ տրամադրություն
Մագնեզիումը, որը պարունակում է արքայանարինջը, հանգստացնում է նյարդային համակարգը, իսկ գլյուկոզան բարձրացնում տրամադրությունը։
Կոսմետիկական միջոց
Խառնեք արքայանարնջի փափուկ մասը ձվի դեղնուցի հետ և քսեք այն մաշկին։ Լվացեք դիմակը 20-30 րոպե հետո։ Այն կօգնի ազատվել կորյակներից և թարմ տեսք կհաղորդի ձեր դեմքին։
Օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ Նյութի հղումը՝ ստորև