ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված Հովվի մատուռը՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին

ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված Հովվի մատուռը՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին

ParsToday-ը ներկայացրել է 16-րդ դարում կառուցված Հովվի մատուռի լուսանկարները։

Մատուռը գտնվում է Իրանի և Ադրբեջանի սահմանին, կառուցվել է 16-րդ դարում և վերակառուցվել 1836 թվականին։ Այս եկեղեցին գտնվում է Իրանի Ջուլֆա քաղաքում՝ Արաքս գետի ափին, և Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոտ։

Այս վայրը եղել է Շամի հովտի մերձակա գյուղերում բնակվող հայ հովիվների պաշտամունքի վայրը։

Այս պատմական շինությունը գտնվելով Արաքս գետի զբոսաշրջային ճանապարհին,  համարվում է զբոսաշրջային վայր և տարեկան հյուրընկալում է մեծ թվով զբոսաշրջիկների։

Հովվի եկեղեցին Իրանի այն պատմական շինություններից է, որը 2008թ. գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։