Փաշինյանը պետք է հստակ սահմանի արցախյան հարցի լուծման ՔՊ-ական բանաձևը

Փաշինյանը պետք է հստակ սահմանի արցախյան հարցի լուծման ՔՊ-ական բանաձևը

Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը: Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Արցախն ու արցախահայությունը վաղուց սահմանել են իրենց «կարմիր գիծը» Ադրբեջանի կազմում չլինելու հետ կապված: Փաշինյանն ու ՔՊ-ական թիմը փորձում են ստուգել հասարակական տրամադրություններ՝ արդյոք հայ ազգը կհամակերպվի՞ ցավոտ լուծումների հետ արցախյան հարցում՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու աղետալի որոշման հետ: Հայ ժողովուրդը՝ Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում տվել է ՔՊ-ականներին հստակ մեսիջ՝ Արցախե երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ հենց այս բանաձևը կյանքի կոչելու համար ընդդիմությունը դուրս է եկել պայքարի:

Հայ ժողովրդի միասնական կամքը կոտրել չի հաջողվելու՝ ՀՀ գործող իշխանությունները, եթե հայտնվել են անելանելի վիճակում, տվել են խոստումներ թե Բրյուսելին ու Վաշինգտոնին, թե Մոսկվային, պետք է հրաժարական ներկայացնեն, հեռանան տեղը զիջելով այն ուժերին, որոնք սահմանափակված չեն ազգային, պետական շահերը պաշտպանելու կապանքներով՝ ընդդիմությունն ունի պրոֆեսիոնալների այն թիմը, որը կարող է արտաքին ճակատում պաշտպանել ՀՀ-ի ու Արցախի շահերը:

ՔՊ-ականները որդեգրել են ընդդիմության ակցիաները թրոլինգ անելու՝ այն նեղ կուսակցական պայքար ներկայացնելու քայլեր, սակայն դրանք անօգուտ են: 2018թ.-ի արևմտյան «գունավոր» տեխնոլոգիաները 2022թ.-ին այլևս անզոր են կոտրելու հայ ժողովրդի միասնական կամքն ու տանելու համազգային շարժումը դեպի մարում:

ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն ունի մեկ հանգուցալուծում՝ գործող իշխանությունների անցնցում հեռացում՝ իշխանափոխություն, որը շանս է ստեղծելու Արցախի համար չլինելու Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ-ին՝ չզիջելու սուվերեն տարածքներ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ: ՀՀ քաղաքացիների միասնականությունից է կախված հայոց պետականության ապագան:

Վահրամ Բագրատյան