Ռուսական էներգակիրների էմբարգոն կարող է հանգեցնել տնտեսական ճգնաժամի․ Շոլց

Ռուսական էներգակիրների էմբարգոն կարող է հանգեցնել տնտեսական ճգնաժամի․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը կփորձի արդեն այս տարի հրաժարվել ռուսական ածխի և նավթի ներկրումից, ինչպես նաև տեխնիկական պայմաններ կստեղծի հնարավորինս շուտ ռուսական գազի ներկրումից անկախանալու համար։

Ըստ РИА Новости գործակալության՝ Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ ռուսական էներգակիրների կտրուկ էմբարգոն կարող է բացասաբար ազդել աշխատաշուկայի և արդյունաբերության վրա և հանգեցնել տնտեսական ճգնաժամի։

Շոլցը հիշեցրել է, որ ռուսական էներգառեսուրսներից կախված է ոչ միայն Գերմանիան, այլև բազմաթիվ արևելաեվրոպական երկրներ։