Արգելափակումից դուրս են բերվել 14 ավտոմեքենա և 35 ուղևոր

Արգելափակումից դուրս են բերվել 14 ավտոմեքենա և 35 ուղևոր

Մարտի 6-ին ժամը 20։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի - Գետափ ավտոճանապարհին։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (35 ուղևոր) և իրականացրել հերթապահություն: