Եկատերինբուրգում ջրի սարքին դիպչելու հետևանքով 15-ամյա տղան էլեկտրահարվել է. նա տեղում մահացել է (լուսանկարներ)

Եկատերինբուրգում ջրի սարքին դիպչելու հետևանքով 15-ամյա տղան էլեկտրահարվել է. նա տեղում մահացել է (լուսանկարներ)

Եկատերինբուրգում ջրի ապարատին դիպչելու հետևանքով դեռահասը մահացել է. գրում է Shot տելեգրամյան ալիքը։

Եկատերինբուրգում 15-ամյա Յարիկն ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս է եղել, երբ գնդակն ընկել է ցանկապատից այն կողմ։ Երբ տղան բարձրացել է այնտեղ, կպել է սարքին և էլեկտրահարվել։

Ժամանած բժիշկները ոչինչ չեն կարողացել անել։ Ջրի ապարատը, նախնական տվյալներով, նախօրեին ապօրինի միացվել է մասնավոր էլեկտրակայաններից մեկին։ Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ Սեփականատերը դեռ ձերբակալված չէ։

Նրա 15-ամյա ընկերը հիվանդանոցում է՝ նույնպես հոսանքահարված։ Նա փորձել է փրկել ընկերոջը։