Բանակը զինելը չի հակասում մեր հայտարարած խաղաղության օրակարգին
Մեր պաշտպանական ծախսերը էականորեն և առանցքային են և մեզ համար առաջնային է մեր բանակի, մեր ԶՈՒ-ի բարեփոխումները։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվակականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում մեր հայտարարած խաղաղության օրակարգին։ Մարտունակ ԶՈւ ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ գործընթացի տեմպը այդքան էլ իրենց սրտով չէ։
Փաշինյանը ներկայացրեց նաև, թե ինչ գործընթացներ են եղել սոցիալական պաշտպանության ոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում