ԵՄ դիտորդների ուղղությամբ չեն կրակել. առաքելությունը հերքում է

ԵՄ դիտորդների ուղղությամբ չեն կրակել. առաքելությունը հերքում է

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։

«Դիտորդություն իրականացնող ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։ Մենք պարեկություն ենք կատարում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին զեկուցում ենք Բրյուսել»,- ասված է հայտարարության մեջ։