Վրաստանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման համար․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և  Ադրբեջանի միջև հակամարտության լուծման համար․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը կրկին պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծման համար, որի սահմանին անցյալ շաբաթ սրացում տեղի ունեցավ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։

«Վրաստանը միշտ պատրաստ է եղել մեր հարավային հարեւաններին երկիրը որպես մի վայր առաջարկել, որտեղ նրանք կարող են երկխոսություն սկսել խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Այս առումով մեր երկրի առաջարկը կրկին ուժի մեջ է։ Եթե ​​անհրաժեշտություն առաջանա, որպեսզի մեր երկիրը որպես միջնորդ ներգրավվի գործընթացում, մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա հավելել է, որ Վրաստանն այս առումով ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը խաղաղությունն ու կայունությունն է տարածաշրջանում։