Մեր ՀՆԱ-ի համեմատ թեթև արտաքին պարտք ունենք․ Փաշինյան

Կառավարության  հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արտաքին պարտքին՝ նշելով, որ արտարժույթով պարտքը էականորեն նվազեցրել ենք, իսկ դրամով՝ էականորեն ավելացրել, ինչն էլ որոշակի կայունություն է ապահովում։

Նրա խոսքով՝ հանրության համար կարևոր թեմա է արտաքին պարտքը։

«Մարդիկ ասում են՝ 10 միլիարդ դոլար պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ շատ թեթև պարտք ունենք։ Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր»,- նկատեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։