8 սովորական մթերք, որոնք վտանգավոր են մեծ քանակով օգտագործելու դեպքում

1. Գազար։ Սա կարող է միֆ թվալ, բայց չափից շատ գազար ուտելու դեպքում մաշկը կարող է դեղնանարնջագույն գույն ստանալ։
2. Խնձորի սերմեր։ Խնձորի սերմերը կապտաթթու են պարունակում, որը թույն է համարվում։
3. Բրազիլական ընկույզ։ 100 գրամ բրազիլական ընկույզը պարունակում է սելենի օրական չափաբաժնի 2000 տոկոսը։ Անկասկած, սելենը կարևոր էլեմենտ է, որը մասնակցում է նյութափոխանակությանը։ Սակայն դրա ավելորդ քանակը սպառնում է մազաթափությամբ, եղունգների թուլացմամբ, նևրոլոգիական խնդիրներով ու սրտային անբավարարությամբ։
4. Սուրճ։ Սուրճի մեծ չափաբաժինն աառաջին հերթին ազդում է սրտի վրա՝ առաջացնելով անքնություն, սրտխառոց և գլխացավեր։ Այս երևույթները նկատելի կդառնան, եթե երկար ժամանակվա ընթացքում օրվա մեջ 4-5 բաժակ սուրճ խմեք։
5. Կարմիր ձկնկիթ։ Կարմիր ձկնկիթն առաջին հերթին վտանգավոր է դառնում սխալ պահպանման և կոնսերվանտների հետևանքով, որոնք օգտագործում են անբարեխիղճ արտադրողները։ Դրանցից մեկը Е239-ն է, որը որովայնում վերածվում է ֆորմալդեհիդի։ Դրա օգտագործումը կարող է հանգեցնել թունավորումների։ Բացի այդ՝ ձկնկիթը հիմնականում մեծ քանակով աղ է պարունակում, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն օգտագործել։
6.Դառը նուշ։ Դառը նուշը նյութ է պարունակում, որը որովայնում վերածվում է կապտաթթվի։ Առավելագույն քանակը 10-ն է։
7. Ջուր։ Ջրի ավելորդ քանակը մեծացնում է նատրիումի և կալիումի քանակն արյան մեջ։ Նորմա է համարվում 2-3 լիտրը։
8. Կանաչ կարտոֆիլ։ Սա բնական պեստիցիդ է պարունակում, որը թունավոր է մարդու համար նույնիսկ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում։ Այն կարող է ուղեկցվել փսխմամբ, դիարեայով։