Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների ատեստացիա անցնելու կարգը հստակ է․ Սուրեն Պապիկյան

«Նրանք, ովքեր պատերազմի բերումով, մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորւմ և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք ատեստավորման  ժամանակ չեն հանձնի քննություն»,- ԱԺ ամբիոնից, արձագանքելով պատգամավորի հարցին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մանրամասնելով նա ասաց, որ եթե զինծառայողը ձեռքի վիրավորում ունի, ապա ձեռքի հետ կապվող վարժություններ նրան չեն առաջադրվի և այդ վարժությունը կհամարվի հանձնված, բայց կհանձնեն մյուս քննությունները։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ վիրավորումը ներկայացնելու կարիք չկա, որովհետև այն արձանագրված է լինում․

«Մարմնական վնասվածքն արդեն գրված է լինում հիվանդության պատմության մեջ և այս պարագայից ելնելով մարմնի այդ հատվածի վնասված լինելու պատճառով, եթե զինվորը, օրինակ, չի կարող մասնակցել ֆիզպատրաստությանը կամ կրակային պատրաստությանը, կարող է հանձնել, ասենք, գիտելիքի քննություն։ Կառավարության որոշման մեջ սա արձանագրված է»։

Նախարարը կրկին ընդգծեց, որ խոսքը պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում