Ֆեյքերի վարչապետը

Ֆեյքերի վարչապետը

«Այս ծավալի հանրային հաղորդակցություն կարծում եմ երբեք չեմ ունեցել, նույնիսկ Հեղափոխության օրերին»- Փաշինյանը պարծեցել է իր ֆեյսբուքյան էջի դիտելիության ցուցանիշներով:

Երկրների ղեկավարները, որպես կանոն, հպարտանում են իրենց կառավարման արդյունքներով:

Օրինակ, Ալիևը պարծենում է պատերազմի հաղթանակով ու այն փաստով, որ վերականգնել է երկրի տարածքային ամբողջականությունը: Վրաստանի ղեկավարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ երկիրը զերծ է պահել գլոբալ հակադրությունից:

Ինչո՞վ պարծենա Նիկոլ Փաշինյանը:

Արտաքին քաղաքականության բնագավառում միայն կորուստներ են, տնտեսական բումի փուչիկը պայթեց՝ անգամ հաջորդ տարվա բյուջետային ցուցանիշներով, «ժողովրդավարության ֆորպոստի» մասին հեքիաթները համոզիչ չեն անգամ ցինիզմի բոլոր գծերը հատած ՔՊ-ականների համար:

Մնում են ֆեյսբուքյան ցուցանիշները, որոնց հիմքում ֆեյքն է, կեղծիքը, ինչի միջոցով Փաշինյանը փորձում է կերտել իր չեղած ժողովրդականության միֆը, լեգենդը:

Հայաստանն ապրում է երկու իրականության մեջ:

Մեկը՝ իրական Հայաստանն է (ոչ Փաշինյանի նկարագրած), որտեղ հուսահատ, նվաստացած, դժգոհ հասարակայնությունն է, որն առաջնորդ ու լուծումներ է փնտրում, մյուսը՝ ֆեյսբուքյան Հայաստանն է, որի առաջնորդ Փաշինյանը կտրվել է հողից ու իրականությունից:
Փոփոխությունները ծնվելու են այս երկու Հայաստանների բախումից, տա Աստված՝ անցնցում բախումից։

Սուրեն Սուրենյանց