Զելենսկին երկարացրել է Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը

Զելենսկին երկարացրել է Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք Ուկրաինայում մարտի 26-ից 30 օրով ռազմական դրության գործողության ժամկետը երկարացնելու մասին, տեղեկացրել է Укринформ-ը՝ հղում կատարելով Գերագույն ռադային։

Զելենսկին ստորագրել է օրենք, որով հաստատել է իր «Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետի երկարացման մասին» №2119-IX (գրանցում՝ №7168) հրամանագիրը։

«Այդ օրենքով Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը 2022թ. մարտի 26-ի ժամը 05.30-ից երկարացվում է 30 օրով»,- նշվել է հաղորդագրությունում։