Յակուտիայում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)

Յակուտիայում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է հանրապետությունում տարածաշրջանային մակարդակով արտակարգ իրավիճակ մտցնելու մասին։
Նա համապատասխան հրամանագիր է ստորագրել հանրապետության մի քանի շրջաններում «բարդ սելավային իրավիճակի» պատճառով։ Վարարել է Լենա գետը։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի վարչությունը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ տարածաշրջանում շարունակում է հեղեղված մնալ 626 բակային տարածք, այդ թվում՝ 470 բնակելի շենք Նամսկի շրջանի 15 բնակավայրում։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր նաև, որ Լենա գետի վրա սառույցի դրեյֆի ակտիվ փուլն անցնում է Կոբյայսկի, Մեգինո-Կանգալասսկի շրջանների և Յակուտսկի տարածքով։ Գերատեսչությունը նախազգուշացրել է ջրի մակարդակի բարձրացման վտանգի մասին։
Կադրերն այստեղ