Հարի Սթայլզն ու Թեյլոր Ռասելը բաժանվել են․ ի՞նչ է հայտնի

Երգիչ Հարի Սթայլզն ու մոդել Թեյլոր Ռասելը բաժանվել են. Զույգը միասին էր ավելի քան մեկ տարի, հայտնել է The Sun թերթը։
Սիրահարները բաժանվել են ապրիլին՝ Ճապոնիայում համատեղ արձակուրդից հետո։
Ըստ ինսայդերների, պատճառը տարօրինակ է։ Նրանք չեն կարողացել հաղթահարել հեռավորությունը: Երգիչն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Ամերիկայում, իսկ Թեյլորը՝ Անգլիայում։
«Նրանք հիանալի զույգ էին, և ակնհայտ էր, որ Թեյլորը երջանկացրել է Հարիին։ Սակայն վերջին ժամանակներս ամեն ինչ լարվել է, և նրանց ժամանակ է պետք»,- ասել է աղբյուրը։
Առաջին անգամ Հարի Սթայլզի և Թեյլոր Ռասելի սիրավեպի մասին խոսակցությունները հայտնվել էին անցյալ ամառ։ Այնուհետեւ պապարացիներին հաջողվել էր լուսանկարել աղջկան Հարրիի համերգին, իսկ ելույթից հետո նրանք զբոսնել էին Վիեննայում։