Աննախադեպ կոնսոլիդացիա

Աննախադեպ կոնսոլիդացիա

Անցած շաբաթ օրը Բագրատ Սրբազանը հանդիպման էր հրավիրել քաղաքական դերակատարներին. շուրջ 40 կուսակցություններ արձագանքել էին հրավերին:

Նման աննախադեպ կոնսոլիդացիա չէր եղել ոչ միայն վերջին վեց տարիներին, այլ թերևս՝ Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում:

Հարցն ամենևին էլ միայն քանակը չէ, այլ նաև հավաքի կառուցվածքը:

Հանդիպման մասնակիցների կազմում էին ծայրահեղ ռուսամետներն ու Հայաստանի անկախական շարժման մասնակիցներ, կոմունիստներ և լիբերալներ, նախկիններ ու նրանց դեմ ընդվզած «ծռեր»: Արդեն իսկ այս փաստն ի դերև է անում իշխանության հիմնական «փաստարկը», թե այս շարժման թիկունքում ռուսական «ականջներ» են:

Ո՞րն է քաղաքական այս խայտաբղետ կազմի միավորման մոտիվացիան:

Իհարկե, նրանք բոլորը հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման դիրքերից: Մյուս կողմից, այս քառասուն ուժերը նույնիսկ տեսականորեն միավորվել չէին կարող, եթե այս մի մոտիվը լիներ: Իսկ միավորման իրական «մերանը» Բագրատ Սրբազանն է. պատահական չէ, որ շատ արագ կոնսենսուս ձևավորվեց նրա վարչապետության շուրջ:

Որևէ այլ թեկնածուի պարագայում՝ անմիջապես իջեցնելու է քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի մակարդակը:
Հիմա գերխնդիր է շարժման ինստիտուցիոնալ և քաղաքական կապիտալիցազիան, որը բարդ ու բազմաշերտ գործընթաց է:

Վահրամ Բագրատյան