ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) խոսնակ Ֆարահ Դախլալլան X-ում գրառում է արել՝ նշելով, որ կազմակերպությունն իր ցավակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին։

«Մեր ցավակցություններն Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Ռայիսիի, արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի և մյուսների մահվան կապակցությամբ»,- նշված է գրառման մեջ։