Ի՞նչ խափանման միջոց է Ադրբեջանը կիրառել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի նկատմամբ

Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանավորումը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է, որ գերեվարել և Բաքու է առևանգել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։