Զելենսկին խոսել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին

Զելենսկին խոսել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններում քննարկում են ռուսաց լեզվի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների և հնարավոր «չեզոքության» հարցը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի  ապանացիֆիկացմանն ու ապառազմականացմանը, ապա Ռուսաստանի Դաշնության այս վերջնագրերը երկխոսության ժամանակ չեն նշվում. այդ մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. գրում է focus.ua կայքը։

Զելենսկու խոսքով՝ իր համար անհասկանալի են ապանացիֆիկացումը և ապառազմականացումը, և Ուկրաինան մտադիր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ռուսաստանը այս երկու հարցերը բերի օրակարգ։

Զելենսկին պատրաստ է քննարկել Ուկրաինայի ոչ միջուկային և չեզոք կարգավիճակը, ինչպես նաև անվտանգության երաշխիքները, որոնք Կիևը պետք է ստանա նման փոխզիջման իրականացման դիմաց։ Սակայն, ըստ նախագահի, այս հարցը պետք է «խորապես մշակվի»:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: