Դադարեցվել են Մատենադարանի տնօրենի լիազորությունները

Մարտի 7–ին լրացել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, նրա լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից։
Մատենադարանի Կանոնադրության համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Խորհուրդը հայտարարում է մրցույթ եւ անցկացնում տնօրենի ընտրություն։
Մինչեւ մրցույթ հայտարարելը Հոգաբարձուների խորհուրդը գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։