Կիանու Ռիվզը ցանկանում է խաղալ Բեթմենի դերը

Կիանու Ռիվզը ցանկանում է խաղալ Բեթմենի դերը

Կանադացի դերասան Կիանու Ռիվզը ցանկանում է խաղալ ծերացած Բեթմենի դերը։ Դերասանի հետ հարցազրույցը հրապարակվել է YouTube-յան «Extra» ալիքում։

Դերասանը վերջերս կերպարին հնչյունավորել է DC League of Super Pets անիմացիոն ժապավենում։ Նա նշել է, որ կցանկանար Բրյուս Ուեյնի կերպարով էկրաններին հայտնվել։

«Ես սիրում եմ Բեթմենին։ Սիրում եմ նրան կոմիքսներում, ֆիլմերում, այդ պատճառով լավ է հնարավորություն ստանալ հնչյունավորել Բեթմենին, խաղալ նրա դերը»,- ասել է Ռիվզը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռիզվը, որը «Մատրիցա․ Վերակենդանացում» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, ֆիլմաշարի առաջին մասում իր հոնորարի մեծ մասը նվիրաբերել է բարեգործությանը։