Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է. Սիրուշո

Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիրուշոն՝ անդրադառնալով իր հղիության մասին լուրի արձագանքներին։
«Այսօր արթնացա և տեսա ինչ է կատարվում համացանցում: Այնպիսի զգացողություն էր կարծես ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի, այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ, ու այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը:
Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է
Այս տարի աշխատանքային ծրագրերս շատ են ու փորձելու եմ բոլորն իրագործել)
Բայց ընտանիքն ինձ համար առաջնահերթ է և կյանքն ինձ համար գեղեցիկ է, երբ կարողանում եմ համատեղել ու երկուսն էլ հասցնել լիարժեք անել:
Դեռ հստակ չեմ պատկերացնում ինչեր է ինձ սպասվում. քայլ առ քայլ կփորձեմ հաղթահարել) »,- գրել է Սիրուշոն։