Հուլիսի 6-ը՝ համբույրի միջազգային օր. Պատմություն և համաշխարհային ռեկորդներ

Համբույրի ազգային օրը, որը նաև հայտնի է որպես Համբույրի համաշխարհային օր կամ համբույրի միջազգային օր, ոչ պաշտոնական տոն է, որը նշվում է ամեն տարի հուլիսի 6-ին։
Տոնի պատմությունը
Ոչ ոք հստակ չգիտի, թե երբ է հորինվել Համբույրի օրը: Ենթադրվում է, որ այն առաջացել է Միացյալ Թագավորությունում 19-րդ դարում, և դրա ի հայտ գալու նախաձեռնողը ատամնաբույժն է, ով այդպիսով ցանկացել է մեծացնել հաճախորդների հոսքը։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որտեղ է այն ծագել, տոնը տարածվել է աշխարհով մեկ և նշվում է տարբեր երկրներում:
Ինչու են մարդիկ համբուրվում:
Այս մասին գիտնականները մի շարք տեսություններ ունեն։ Ենթադրվում է, որ այս պահվածքը մեզ փոխանցվել է մեր նախնիներից: Մայրերը սնունդ էին ծամում, հետո փոխանցում իրենց երեխաներին, ինչն էլ դարձել է համբույրի «նախահայրը»։
Ինչպես է համբույրն ազդում առողջության վրա
Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր սիրում են համբուրվել և հաճախ դա անում են, միջինը 12 տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն սիրում համբուրվել։
Համբույրի օգտակար հատկություններ
Համբույրը րոպեում այրում է 6 կալորիա։ Մարդիկ, ովքեր հաճախ են համբուրվում, ավելի քիչ հավանական է, որ հիվանդություններ կունենան։ Համբույրը կարող է իմունիտետ ստեղծել բակտերիաների փոխանակման միջոցով։ Այն հանում է սթրեսը և նյարդայնությունը։
Համբույրն օգտակար է ատամների համար. գործընթացը նվազեցնում է կարիեսի առաջացման վտանգը:
Համբույրի ռեկորդներ
Ամենաերկար համբույրը գրանցվել է 2013 թվականի փետրվարի 14-ին։ Թաիլանդից զույգը անընդմեջ համբուրվել է 58 ժամ 35 րոպե 58 վայրկյան։ Սիրահարները ստիպված են եղել արթուն մնալ ու սնվել խողովակների օգնությամբ՝ չշեղվելով գործընթացից։
Ամերիկացի Էյ Վոլֆրամը Մինեսոտայից 8 ժամում համբուրեց 8001 մարդու փառատոնի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերի 15-ին։