Հատկապես կանայք քունջութ պետք է շատ օգտագործեն․ որո՞նք են օգտակար հատկությունները

Հատկապես կանայք քունջութ պետք է շատ օգտագործեն․ որո՞նք են օգտակար հատկությունները

Հին Հնդկաստանում քունջութը համարվել է հավերժական երիտասարդության և անմահության խորհրդանիշ: Այն անվանել են աստվածների սնունդ: Քնջութի ամենօրյա  օգտագործումը բարելավում է առողջությունը, վերադարձնում երիտասարդությունը և երկարացնում է կյանքի տևողությունը:  Ժամանակակից բժշկության մեջ քնջութը գնահատվում է մեծ քանակությամբ «հակատարիքային» E վիտամինի և կալցիումի պարունակության համար:

Այսպիսով, 100 գ քնջութի սերմերն ապահովում են օրգանիզմի կալցիումի օրական պահանջը: Իսկ ցինկի և ֆոսֆորի առկայությունը կանխարգելում է օստեոպորոզը, քանի որ այս հանքային նյութերը մասնակցում են ոսկրային հյուսվածքի կառուցմանը:

Քնջութն իր բնույթով տաքացնող հատկություն ունի, հաճելի, թեթևակի դառը համ, քաղցր վիպակ (նստվածք) և ընկույզի հոտ: Այն դրական է ազդում ոսկրա-մկանային համակարգի վրա, իսկ շնչառական օրգանների խանգարումների դեպքում թերապևտիկ ազդեցություն է դրսևորում (բրոնխիտ, թոքային հիվանդություններ և ասթմա):

Օրական մեկ թեյի գդալ քնջութը շատ օգտակար է կանանց վերարտադրողական համակարգի բնականոն գործունեության համար:

Բացի այդ, քնջութը նվազեցնում է մաստոպատիայի և կաթնագեղձերի այլ հիվանդությունների վտանգը: Միևնույն ժամանակ պետք է իմանալ, որ դաշտանի ժամանակ քնջութը ուժեղացնում է արյան հոսքը, որի պատճառով հղիության ժամանակ պետք է շատ զգույշ լինել:

Կալցիումի բարձր կոնցենտրացիան մի կողմից նպաստում է ապագա երեխայի ամուր կմախքի ձևավորմանը, իսկ մյուս կողմից մեծացնում է երեխային կորցնելու վտանգը:

Նրա ամենաօգտակար հատկություններից մեկը ուլտրամանուշակագույն ճառագայթներին դիմակայելն է: Այս պատճառով այն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակներով: Ձեթը կարելի է քսել նաև վնասված մազերին: Որպես դիմակ` այն նեղացնում է ծակոտիները, հավասարեցնում է մաշկի գույնը, թեթևացնում է գրգռվածությունը:

Քունջութը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Այն հարուստ է ցինկով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, ինչպես նաև A , B, C, E վիտամիններով։ Քունջութը պարունակում է արժեքավոր սեզամին նյութ։ Այն համարվում է շատ հզոր հակաօքսիդանտ, որը կանխում է մաշկի ծերացումը և օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար: Թիամինը, որը սերմերի մի մասն է, բարելավում է նյութափոխանակության գործընթացները և բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։

Քունջութը համարժեք չափաբաժիններով դրական է ազդում սրտի աշխատանքի և արյան ճնշման վրա, նորմալացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակությունը, բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը և դիմադրում բորբոքմանը:

Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը լավացնում է եղունգների թիթեղների վիճակը, ամրացնում ոսկորներն ու հոդերը, այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում 45 տարեկանից բարձր մարդկանց օստեոպորոզի կանխարգելման համար։ Ճարպի բարձր պարունակության շնորհիվ այն լավ հագեցնում է և խորհուրդ է տրվում որպես սննդակարգի հավելում: 100 գրամ քունջութի կալորիականությունը 565 կկալ է։

Քունջութի հիմնական առավելությունը խոլեստերինի մակարդակի իջեցումն է, բորբոքման դեմ պայքարը, մարմնի ընդհանուր տոնուսի և մարսողական համակարգի բարելավումը:

Քունջութի սերմերը կարող են լինել վնասակար երակների վարիկոզ և անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար, քանի որ նրանում առկա որոշ նյութեր մեծացնում են արյան մակարդումը:

Զգալի քանակությամբ քունջութի ամենօրյա օգտագործումը կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի ազդեցություններ՝ արյան ճնշման իջեցումից մինչև միզաքարային հիվանդությունների բորբոքային պրոցեսների սրացում:

Ինչպես քունջութը, այնպես էլ քունջութի յուղը կարող է վնասել մարմնին ալերգիկ ռեակցիայի տեսքով, ուստի այն առաջին անգամ պետք է զգուշությամբ օգտագործել:

Քունջութի սերմերը բժշկության մեջ օգտագործվում են որպես հեմոստատիկ միջոց, որը կարող է արագացնել արյան մակարդումը և արդյունավետ է արյունահոսության դեմ։ Քունջութի յուղն ունի վերքերը բուժող ազդեցություն, ուստի այն օգնում է մաշկի արտաքին բորբոքման դեպքում: Բացի այդ, այն կարող է թեթևացնել վերջույթների վնասվածքների ցավը և վերականգնել ծնկների շարժունակությունը։

Քունջութն արդյունավետ է գաստրիտի դեպքում, օգնում է փորկապությանը, հեշտացնում շնչառությունը և հազը, ունի միզամուղ ազդեցություն և չեզոքացնում է ստամոքսի թթվայնության բարձրացումը:

Սերմերի մեջ պարունակվող յուղը կոսմետոլոգիայում հայտնի արտադրանք է, որը հարուստ է հագեցած ճարպաթթուներով և գլիցերինով։ Դրանցից պատրաստվում են դիմակներ, լոսյոններ, տոնիկներ, քսուքներ, քանի որ յուղը ոչ միայն տոնուսավորում է մաշկը, այլև վերականգնում և երիտասարդացնում է այն։

Քունջութ գնելիս անհրաժեշտ է գնահատել նրա արտաքին տեսքը։ Որակյալ սերմերը պետք է լինեն չոր, փխրուն, ոչ կպչուն ու սոսնձված։ Թարմ սերմերը հոտ չունեն, իսկ թթվային բույրը վկայում է հնացած արտադրանքի մասին, որը դառը համ կունենա:

Առավելագույն սնուցման համար քունջութի սերմերը խորհուրդ չի տրվում բովել, քանի որ ջերմային մշակման ժամանակ այն կորցնում է իր օգտակար հատկությունները։ Անհրաժեշտ է նաև այն ճիշտ ուտել՝ չգերազանցելով օրական 1,5 ճաշի գդալի չափաբաժինը։