Ի՞նչ հետաքրքիր փաստեր գիտեք հապալասի մասին (լուսանկարներ)

Զուր չէ, որ հապալասը համարվում է «էլիտար» հատապտուղ։
Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։
Հապալասն ուննի նաև մի շարք օգտակար հատկություններ և լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ։
Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։
- Դանդաղեցնում է ծերացման գործընթացը։
- Հապալասը դանդաղեցնում է գլխուղեղի բջիջների ծերացումը և պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթման վնասակար ազդեցությունից։
- Վերականգնում է նյարդային համակարգը։
- Հատապտուղը պարունակում է միկրոէլեմենտներ, որոնք օգնում են կանխել ուռուցքային, սրտանոթային հիվանդությունները, վերականգնում են ոչ միայն ուղեղի բջիջները, այլ նաև նյարդային համակարգը, ինչպես նաև օգնում են պահպանել լավ տեսողությունը և մաշկի առաձգականությունը։
- Հապալասը մաշկի և գլխամաշկի համար արտադրվող կոսմետիկ միջոցների կարևոր բաղադրիչ է։ Այն նվազեցնում է բորբոքումները, նպաստում է կոլագենային թելիկների վերականգնմանը, ունի հակատարիքային հզոր ազդեցություն։
Չնայած մի շարք օգտակար հատկանիշներին՝ այս հատապտղի չափից շատ օգտագործումը կարող է ոչ այնքան լավ հետևանքներ ունենալ։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ հապալասը եք ուտում։
- Հապալասը կարող է վնասակար լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Դրա չարաշահումը կարող է հանգեցնել գլխապտույտի և սրտխառնոցի։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել օրական 200 գրամից ոչ ավել։
- Բացի այդ, հապալասը ունի նաև լուծողական ազդեցություն և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել՝ առաջացնելով դիարեա, մետեորիզմ և փքվածություն։