Անդրեն հայտնվել է հիվանդանոցում

Անդրեն հայտնվել է հիվանդանոցում

Երգիչ Անդրեն հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին MediaHub-ը տեղեկանում է երգչի սոցիալական էջերից։

Վերջինս, Instagram-յան իր էջի «Story» բաժնում լուսանկար է հրապարակել և մակագրել՝ «Աստծով»։

Նշենք, որ առողջական խնդիրներով պայմանավորված, վերջին շրջանում երգիչը հաճախ է հայտնվում հիվանդանոցում, ինչի մասին տեղեկացնում է իր հետևորդներին Instagram-յան հրապարակումների միջոցով։

Թե ինչու է գտնվում հիվանդանոցում և ինչ խնդիրներ ունի՝ Անդրեն չի հայտնել։