Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները

Կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդիպումը։
Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկվել են երկու երկրների միջեւ դաշնակցային համագործակցության եւ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, համատեղ միջոցառումների ժամանակացույցը։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակում փոխգործակցության շարունակականության, նաեւ «կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացման կարեւորությունը։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը նպաստել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ համաձայնագրերի համալիրի իրականացման անհրաժեշտությունը։