Միրզոյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել

Միրզոյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել

Այսօր՝ մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը։