Ռևա՞նշ Ծառուկյանի հետ․ Օլիվեյրան բացել է խաղաքարտերը

Ռևա՞նշ Ծառուկյանի հետ․ Օլիվեյրան բացել է խաղաքարտերը

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրան արձագանքել է նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի հետ նոր մենամարտ անցկացնելու գաղափարին:  Այս մասին գրում է armsport-ը։

«Կարծում եմ՝ հաղթեցի Ծառուկյանին, բայց մրցավարները նրան տվեցին հաղթանակը։ Սա արդեն անցյալում է։ Ես ձգտում եմ տիտղոսին և չեմ մտածում Արմանի հետ ռևանշի մասին։ Ես արժանի եմ գոտու համար պայքարելու հնարավորությանը։ Ծառուկյանին արդեն տրվել է այդ հնարավորությունը, բայց նա չի օգտագործել դա»,- նշել է Օլիվեյրան։

Հիշեցնենք, որ UFC 300-ում Օլիվեյրան պարտվեց Ծառուկյանին, որից հետո հայ մարզիկը տիտղոսային մենամարտ ստացավ Իսլամ Մախաչովի դեմ։ Մենամարտը պետք է կայանար 2025 թվականի հունվարին, սակայն Ծառուկյանը, սակայն, մեջքի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից։