Սիգար, կանայք և ավելին. Հեղափոխականը. Ֆիդել Կաստրո

Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուս, ով առավել հայտնի է որպես Ֆիդել Կաստրո, ծնվել է 1926 թ. օգոստոսի 13-ին Կուբայի Օրյենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում:

Կաստրոն հասարակ ընտանիքից էր: Նրա ծնողները գրաճանաչ չէին, սակայն ամեն ինչ արեցին, որպեսզի որդին ստանա բարձրագույն կրթություն: Չնայած բարձր առաջադիմությանը, նա կռվարար էր և հաճախ էր հայտնվում կռիվների մեջ:

1945 թ. Ֆիդելը ավարտում է քոլեջը և ընդունվում Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Պատմում են, որ ավարտելուց հետո նա զբաղվում էր մասնավոր փաստաբանական գործունեությամբ և աղքատների գործերը պաշտպանում էր անվճար, իր իսկ նախաձեռնությամբ: Հենց այդ ժամանակ էլ նա անդամագրվեց «Կուբայի ժողովրդի կուսակցությանը»։

1952 թվականի մարտի 10-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Ֆիդել Կաստրոն հայտնվեց դիկտատուրայի դեմ պայքարողների առաջին շարքերում։ Նա ձերբակալվեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Սակայն, 1955 թ. Ֆիդելն ազատվում է համընդհանուր համաներմամբ։ Հենց նույն տարում էլ արտագաղթում է Մեքսիկա, որտեղ էլ ծանոթանում է Էռնեստո Գևարաի, նույն ինքը` Չե Գևարան հետ:

1952 թվականին Կաստրոն առաջադրվում է Կոնգրեսի ընտրություններին: Բազում փորձություններից հետո նա ընտրվում է նախագահ: Ֆիդել Կաստրոն պատմության մեջ ամենաերկար կառավարած առաջնորդներից մեկն է: Նա փոխեց ամբողջ Կուբան` դարձնելով այն սոցիալիստական պետություն:

Ի դեպ, Ֆիդել Կաստրոն 1988 թվականին արյան դոնոր է հանդիսացել Գյումրիի երկրաշարժից տուժածներին:

Նա ուներ բացառիկ հիշողություն, ինչը շատ էր օգնում հատկապես հրապարակային ելույթների ժամանակ: Նրա հայտնի ելույթներից մեկը տևել է 7 ժամ:

Ավելի քան 630 անգամ փորձել են այս կամ այն կերպ վերացնել Ֆիդել Կաստրոյին, բայց անօգուտ:

Ֆիդել Կաստրոն շատ էր սիրում սիգարներ և Rolex ժամացույցներ: Սակայն հետաքրքրական է, որ 1986 թ. նա կտրականապես հրաժարվեց ծխելուց:

Հեղափոխության առաջին անհաջող փորձից հետո, երբ Կաստրոն Մեքսիկայում էր, նա իր հետ վերձրել էր միայն մի ճամպրուկ, որը լցված էր ամբողջությամբ գրքերով:

Նա շատ լավ պատրաստում էր: Այդ մասին բազմիցս փաստել են տարբեր աղբյուրներ, ինչպես նաև` ինքն անձամբ: Նա շատ էր սիրում պատրաստել սպագետի, և հատկանշականն այն է, որ ամբողջությամբ իր իսկ մշակած բաղադրատոմսերով: Ասում են, որ նա պատրաստել սկսել է, երբ բանտում էր:

Կաստրոն հայտնի էր նաև իր կնամոլությամբ: Մի անգամ, երբ նրան հարցնում են, թե քանի երեխա ունի: Պատասխանը լինում է հետևյալը` անհնար է հաշվել բոլորին:

Եվ վերջում, ինչպես Չե Գևարան, անպես էլ Ֆ. Կաստրոն, շատ էր սիրում շախմատ խաղալ, ինչը նրա մոտ ստացվում էր բավականին լավ: 1966-ին  Հավանայում անցկացվում էր շախմատի օլիմպիադա: Գրոստմաստեր Բոբի Ֆիշերը Կաստրոի հետ ունեցավ ցուցադրական խաղ և պարտվեց վերջինիս: Ականատեսները պատմում են, որ այդ հաղթանակում մեծ ներդրում է ունեցել, այդ ժամանակի գործող հայազգի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Կաստրոն Պետրոսյանին նվիրեց մարմարե 64 քառակուսիներ ունեցող սեղան, որի վրա էլ նրանք խաղացին: Խաղը ավարտվեց ոչ- ոքի արդյունքով:

Կուբայի նախագահ և երկրում կոմունիստական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է 2016 թվականի նոյեմբերի 25, 90 տարեկան հասակում: