Ձյուն, կարճատև անձրև․ եղանակն այս օրերին

Ձյուն,  կարճատև անձրև․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14-19.11.2024թ.) 

  

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։

 

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի և 18-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի նոյեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      18.2°C (1980թ.)    
Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.6°C (1993թ.)    
Օդի միջին օրական ջերմաստիճան      6.6°C