Խոշոր ներդրումային ծրագրերի համար խաղաղությունն անհրաժեշտ պայման է. Քերոբյան

Անվտանգային միջավայրը ազդում է ներդրումների ներգրավման վրա։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ դա անխուսափելի է, մենք անընդհատ տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են տարբեր ներդրումներ իրականացնել, քննարկում են, բայց չեն սկսում, ու բոլորս, այդ թվում նաև վարչապետը, և առաջին հերթին վարչապետը, բազմիցս նշել է, որ խաղաղությունը էական, միգուցե ամենակարևոր նշանակությունն ունի մեր ներդրումային միջավայրի վրա:

«Խաղաղությունն այն անհրաժեշտ պայմանն է, որը պետք է ապահովի խոշոր ներդրումային ծրագրերն, առաջին հերթին, այնպիսի ծրագրերը, որոնք ունեն երկար հետվերադարձելիության ժամկետ»,- նկատեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։