Գեղարքունիքում ВАЗ 2114-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Հայկ Թ․-ն իր վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենայով Սարուխան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանն ու քարերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։