Կարող էին գոնե մի կյանք փրկել, բայց չեն արել, ո՞նց ներենք․ զոհվածների ծնողների ցավը չի մեղմվում

Երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի: Այս նույն վիճակը՝ բոլոր հարցերով, բոլոր նրբություններով:

MediaHub.am-ն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հասկանալու, թե ինչպես են վերաբերում զոհված զինծառայողների ծնողներն այս հայտարարությանը, արդյո՞ք ընդունելի է նրանց համար այս ամենը։

«Կարող էին գոնե մի կյանք փրկել, բայց չեն արել, ո՞նց ներենք»,- ասում են ծնողները։