ԵՊՀ-ն էշի ականջում քնած

Երևանի պետական համալսարանը առավոտյան 8.50-ին մոտ միայն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր դասերը կլինեն հեռավար.
«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է, ինչ օդերևութաբանները զգուշացնում են եղանակային պայմանների կտրուկ վատթարացման մասին, որ առատ ձյուն է գալու մայրաքաղաքում, որ մի քանի օր ձյունը շարունակվելու է, սակայն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցներում դասերը այսօր չեղարկելու մասին որոշում կայացրեց միայն կեսգիշերին մոտ, երբ Երևանը ուղղակի կաթվածահար վիճակում էր:
Հայաստանի մայր բուհն էլ, փաստորեն, ուսանողներին ու դասախոսներին դասերը չեղարկելու մասին զգուշացնում է դասերը սկսվելուց տաս-քսան րոպե առաջ միայն, երբ նրանց մեծ մասը կա՛մ հասել է բուհ, կա՛մ ճանապարհին է: