Իշխանության «Քաջ Նազարը»

Իշխանության «Քաջ Նազարը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ Գագիկ Մելքոնյանն է, ով ՔՊ ամենաէպատաժային պատգամավորներից մեկն է ու այդպես էլ դուրս չի եկել «Տիլի Գագոյի» կարգավիճակից:


«Խրոխտ» գեներալը

Փաշինյան-Պուտին-Ալիև Ռուսաստանում կայանալիք հանդիպումից Գագիկ Մելքոնյանը հայտարարում է՝ ոչ մի լավ սպասում չունի։ Ասել է՝ Արևմուտքից ճնշում չի տեսել, իսկ Ռուսաստանը, կարծում է, պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Արձագանքելով դիտարկմանը՝ «կարծում եք, Ռուսաստանը կողմնապահություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի», իշխանական պատգամավորն ասել է. «Դուք չե՞ք զգացել: Ես էդ չեմ տեսել, որ Արևմուտքը մեզ ճնշի, ես ուղղակի տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ»:
Միշտ այսպիսի ողբերգական վիճակ է լինում, երբ կրթություն չունեցող ու պատահաբար գեներալի կոչում ստացած անձնավորությունը քիթը խոթում է մի ոլորտ, որից բացարձակապես տեղյակ չէ:

Փաշինյանի ականջները

Իհարկե, Գագիկ Մելքոնյանի հարցազրույցի հետևում պարզորոշ երևում են Փաշինյանի «ականջները». փաստացի վարչապետը հատուկ է ընտրում քաղաքական իմաստով անմեղսունակների: Նրանց միջոցով հեշտ է հակառուսական գեներացիա ապահովելը, միևնույն ժամանակ, հեշտ է նման կերպարներին «զոհաբերելը», եթե, օրինակ, Պուտինի մոտ արդարանալու անհրաժեշտություն լինի:

Վահրամ Բագրատյան