Ոստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համար

Ոստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համար

Ոստիկանական 3 պատ պիտի ճեղքես, որ մուտք ունենաս Կիրանց գյուղ: MediaHub-ի հետ զրույցում պատմեց սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը:

Նրա խոսքով ոստիկանները հստակ հրահանգ ունեն բացի կիրանցեցիներից ուրիշ ոչ ոքի թույլ չտալ, որ մտնի գյուղ:

«350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա հիմա: Գյուղը բոլոր կողմերից փակել են, որ հանգիստ հանձնեն մեր տները: Հիմա փաստացի Կիրանց գալու համար պիտի «վիզա» ունենաս»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նա նշեց 2 շաբաթից ավելի փակ պահվող ճանապարհն այսօր բացվել է, հեռացվել են այնտեղ տեղակայված վրանները:

«Գյուղը հայ ոստիկանները շրջափակել են, ճանապարհը փակ պահելու իմաստը ո՞րն է»,- նկատեց մեր զրուցակիցը:

Թե որքան ժամանակ գյուղը շրջափակման մեջ կմնա, դեռ հայտնի չէ.

«Երևի մի քանի օրում մեր տները թուրքին կհանձնեն ու կբացեն ճանապարհը»:

Նարե Գնունի