Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-20:00-ը, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Սունդուկյան, Գ.Արծրունի, Ա.Ավետիսյան, Վ.Համբարձումյան, Սոսեի, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Խնկո Ապոր, Երզնկյան փողոցներ, Հ.Քոչարի փողոց 14 շենքն իր կոտորակներով, 18, 20, 22, 24, Վաղարշյան 12, 14/1, Գյուլբենկյան 1-36, Բաղրամյան 33-79, 85, Օրբելի 2-16, 33, 35, Վ.Փափազյան 8-15 շենքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: