Դանիան սեփական հարկի տակ պարտվել է Խորվաթիային. Ազգերի լիգա՝ Ա դիվիզիոն

Դանիան սեփական հարկի տակ պարտվել է Խորվաթիային. Ազգերի լիգա՝ Ա դիվիզիոն

Կոպենհագենում կայացել է Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի խմբային փուլի հանդիպումը, որում Դանիան ընդունել էր Խորվաթիային։

Հանդիպումն ավարտվել է 0-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ 70-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարիո Պաշալիչը։

Չնայած այս պարտությանը՝ Դանիան 6 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Ավստրիան և Խորվաթիան ունեն 4 միավոր, իսկ Ֆրանսիան՝ 2։