Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտյոմ Բ.-ի վարած «BMW» և Երևանի բնակիչ 26-ամյա Բաբկեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են մեկը՝ «Աստղիկ», մեկն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել ու տապալել այն, որն էլ կոտրել է արագ սննդի կետի մուտքի դռան ապակին, իսկ «Opel»-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: