Զինվորների ծնողներին թույլ չեն տալիս Սոթք տեսակցության գնալ

Զինվորների ծնողներին թույլ չեն տալիս Սոթք տեսակցության գնալ

Սոթքում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներին թույլ չեն տալիս այցելել զինվորներին․ այս մասին ահազանգում է MediaHub-ի հետ կապ հաստատած ծնողներից մեկը։

Նա պատմեց, որ ուժային կառույցները հենակետ են տեղադրել գյուղ մտնող ճանապարհի վրա եւ հսկողություն են իրականացնում Ռազմական ոստիկանության եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։

«Պոստով թույլ են տալիս անցնել միայն գյուղացիներին, ովքեր ապրում են Սոթքում։ Մենք ուզում ենք գնալ մեր զինվորների մոտ, չեն թողնում»,-ասաց քաղաքացին։

Նշենք, որ նախօրեին որոշ լրատվամիջոցներ էլ ահազանգեցին, որ իրենց մուտքը Սոթք արգելվել է: